թարմացման ամսաթիվը 16.06.16

ՎՃԱՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՔՈՒՄ



Կայքում գները ներկայացված են ՀՀ դրամով, ներառում են բոլոր հարկերը և չեն ներառում առաքման ծախսերը: Kardalu.am-ում վճարումը կարելի է իրականացնել երկու եղանակով`առցանց և առձեռն (միայն տպագիր գրքի համար): Առձեռն վճարումները իրականացվում են պատվերն առաքման պահին՝ կանխիկ գումարով: Դրամարկղային կտրոնը հանձնվում է Գնորդին կանխիկով վճարված պատվերը հանձնելու պահին:

Վճարման կարգը

Kardalu.am կայքում չի իրականացվում որևէ ուղղակի վճարում և չեն պահվում Ձեր բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունները և վավերապայմանները: Առցանց վճարման դեպքում Դուք ուղղորդվում եք վճարային համակարգ՝ քարտային վավերապայմանների ներմուծման և առցանց վճարումը կատարելու համար:

Kardalu.am կայքում առցանց վճարումները կատարվում են Converse Bank-ի վճարային համակարգի միջոցով: Առցանց վճարում կատարելիս օգտագործվում է 3D-Secure անվտանգության տեխնոլոգիան՝ «Verified by Visa» և «MasterCard Secure Code»: Սպասարկվում են ARCA, Visa International և MasterCard ունեցող քարտապանները:

Առաքման պայմանները

Սույն գլխում նշված ապրանքի առաքման պայմանները կիրառվում են բացառապես տպագիր գրքի պատվերի դեպքում: Գնորդին էլեկտրոնային գրքի տրամադրումը իրականացվում է 1 օրվա ընթացքում:

Առաքումն իրականացվում է Kardalu.am-ի սպասարկող աշխատակիցների միջոցով Երևան քաղաքի տարածքում: Մեկ պատվերի շրջանակում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցե: Առաքման արժեքը կազմում է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ: Առաքումն իրականացվում է մինչև 7 օրացուցային օրվա ընթացքում:

Պատվերը ձևակերպելուց հետո առաքման հասցեն փոխել չի թույլատրվում: Գնորդի կողմից տվյալ պահանջը խախտելու դեպքում Kardalu.am-ը իրավունք է վերապահում հավելավճար վերցնել Գնորդից պատվերը կրկին առաքելու համար:

Պատվերը ստանալու ժամանակ Գնորդը այն պետք է ստուգի տեղում, առաքիչի ներկայությամբ: Ապրանքների վնասվածք կամ իր պատվերի հետ անհամապատասխանություն նկատելու դեպքում Գնորդը պետք է անհապաղ տեղեկացնի այդ մասին Kardalu.am-ին +(374 10) 568038, +(374 96) 568038 հեռախոսահամարներով և info@kardalu.am հասցեով ուղարկելով համապատասխան պատվերի համարը, ինչպես նաև նկարագրելով խնդիրը:

Ընդունելով Պատվերի առաքումը՝ Գնորդը պետք է ստորագրի առաքման ստացականը: Եթե Գնորդը ընդունում է ապրանքը, Kardalu.am-ը պատասխանատվություն չի կրում առաքումը հանձնելուց հետո ապրանքը վնասվելու համար: