թարմացման ամսաթիվը 16.06.16

ՎԵՐԱԴԱՐՁ



Սույն գլխում նշված պատվերի վճարման գործարքի չեղյալ հայտարարումը և ապրանքի վերադարձի պայմանները կիրառվում են բացառապես տպագիր գրքի համար: Էլեկտրոնային գրքի համար վճարման գործընթացի չեղյալ հայտարարումը և վերադարձը չի թույլատրվում:

Պատվերի չեղյալ հայտարարումը

Գնորդը կարող է պատվերը չեղյալ հայտարարել միայն պատվերի ամբողջ գումարի չափով: Պատվերի չեղարկումը հնարավոր է միայն մինչև պատվերի կատարումը, ապրանքների առաքումը՝ պատվերը ձևակերպելուց հետո 1 օրվա ընթացքում: Գնորդը պարտավոր է հայտնել Kardalu.am-ին պատվերի չեղյալ հայտարարելու իր որոշման մասին՝ info@kardalu.am էլ. փոստին համապատասխան հաղորդագրություն ուղարկելով, նշելով պատվերի չեղարկման պատճառները, ինչպես նաև Գնորդի անունը, ազգանունը, էլ. փոստի հասցեն, պատվերի համարը, հավաստագրման կոդը, ընդհանուր արժեքը, գնված ապրանքների ցանկը և քանակները, առաքման հասցեն և այլն:

Պատվերի չեղյալ հայտարարելու պայմանների բավարարման դեպքում Kardalu.am-ը Գնորդին տրամադրում է տեղեկատվություն պատվերի չեղյալ հայտարարման վերաբերյալ՝ նշելով պատվերի համարը, ընդհանուր արժեքը, չեղյալ հայտարարման ամսաթիվը և դրամական միջոցների վերադարձի ժամկետներն ու պայմանները:

Ապրանքի վերադարձի պայմանները

Պատշաճ որակի ապրանքի ետվերադարձը

Գնորդն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ապրանքը, եթե առաքված ապրանքը չի համապատասխանում իր պատվերին: Այդ մասին Գնորդը պետք է անհապաղ տեղեկացնի Kardalu.am-ին +(374 10) 568038, +(374 96) 568038 հեռախոսահամարներով, info@kardalu.am հասցեով ուղարկի համապատասխան պատվերի համարը՝ նկարագրելով պատվերի հետ անհամապատասխանության մանրամասները կամ ապրանքը ուղղակի վերադարձնելու իր ցանկությունը, և հետ ուղարկի ապրանքը ք. Երևան, Իսահակյան փ. 16ա հասցեով:

Գնորդն իրավունք ունի փոխարինել կամ ուղղակի վերադարձնել պատշաճ որակի ապրանքը 14 օրվա ընթացքում` չհաշված գնման օրը: Պատշաճ որակի ապրանքը փոխարինվում է կամ հետ է ընդունվում, եթե նշված ապրանքը առաքումը հանձնելուց հետո չի օգտագործվել, չի վնասվել, պահպանված են փաթեթավորումը, ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ Գնորդին տրված առաքման ստացականը, ապրանքային կամ դրամարկղային կտրոնը:

Փոխարինման պահանջի հիմնավորված ու վերոնշյալ պայմանների բավարար լինելու դեպքում Kardalu.am-ը կփոխանակի ապրանքը պատվերին համապատասխան ապրանքով կամ ետվերադարձվող ապրանքի գումարը կվերադարձնի Գնորդին 5 աշխատանքային օրվա ընթացքում: Առաքման գումարը վերադարձման ենթակա չէ:

Ոչ պատշաճ որակի ապրանքի ետվերադարձը

Ոչ պատշաճ որակի ապրանքի տակ հասկացվում է այն ապրանքը, որն արտադրական խոտան է, օրինակ` կազմի կամ էջերի վնասվածք, որոշակի էջերի բացակայություն:

Ապրանքի արտաքին տեսքը, ամբողջականությունը, որակական հատկությունները Գնորդի կողմից պետք է ստուգվեն ապրանքի ստացման պահին, առաքիչի ներկայությամբ: Ապրանքի թերությունների հայտնաբերման դեպքում Գնորդն այդ մասին պարտավոր է անհապաղ տեղեկացնել Kardalu.am-ին +(374 10) 568038, +(374 96) 568038 հեռախոսահամարներով և info@kardalu.am հասցեով ուղարկելով համապատասխան պատվերի համարը, ինչպես նաև նկարագրելով ապրանքի թերությունը:

Ապրանքի թերությունների հայտնաբերման դեպքում Գնորդն իրավունք ունի պահանջել վերադարձնելու ապրանքի դիմաց վճարված գումարը կամ ոչ պատշաճ ապրանքը փոխարինելու պատշաճ որակի ապրանքով: Ոչ պատշաճ որակի ապրանքը պետք է հետ ուղարկվի ք. Երևան, Իսահակյան փ. 16ա հասցեով, առաքման ստացականի, ապրանքային կամ դրամարկղային կտրոնի հետ միասին:

Ոչ պատշաճ որակի ապրանքի դիմաց վճարված ամբողջական գումարի հետ վերադարձը կատարվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ոչ պատշաճ որակի ապրանքի փոխարինումը պատշաճ որակի ապրանքով տեղի է ունենում Գնորդի կողմից փոխարինման պահանջի ներկայացման օրից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում: Kardalu.am-ի կողմից ոչ պատշաճ որակի ապրանքի որակի լրացուցիչ ստուգման անհրաժեշտության դեպքում գումարի վերադարձը կամ ապրանքի փոխարինումը իրականացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում: