թարմացման ամսաթիվը 16.06.16

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ



Ընդհանուր դրույթները

Kardalu.am կայքից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է Գրանցվել: Իսկ հետագայում պատվեր ձևակերպելու համար Մուտք գործել՝ լրացնելով էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը, որը պետք է պարունակի նվազագույնը 6 նիշ:

Դուք երաշխավորում և հավաստիացնում եք, որ Ձեր կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգրիտ է, այդ թվում՝ անուն, ազգանուն, էլ. փոստ, առաքման հասցե, հեռախոսահամար: Յուրաքանչյուր գրանցված օգտագործող ունի իր Անձնական էջը, որտեղ կարող է ցանկացած ժամանակ փոփոխել անուն, ազգանունը, էլ. փոստի հասցեն, գաղտնաբառը, առաքման հասցեն և հեռախոսահամարները:

Դուք պատասխանատու եք Ձեր բանկային քարտը, Kardalu.am կայք մուտք գործելու համար էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը, ինչպես նաև այլ վավերապայմանները այլ անձանց հաղորդելու կամ փոխանցելու համար:

Kardalu.am կայքի Օգտագործման, Վաճառքի և առաքման, Վերադարձի պայմանները, ինչպես նաև պատվերը ձևակերպելիս կայք ներմուծվող տվյալների ցանկը կարող են ցանկացած ժամանակ փոփոխվել և թարմացվել Kardalu.am կայքի ադմինիստրացիայի կողմից՝ բացառիկ հայեցողությամբ: Ձեր կողմից Kardalu.am կայքի օգտագործումը կարգավորվում է օգտագործման պահին կայքում տեղադրված առկա պայմաններով (ուշադրություն դարձրեք վերջին անգամ թարմացման ամսաթվին):

Գաղտնիության քաղաքականությունը

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել Kardalu.am-ի այցելուներին, թե կայքում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:

Անձնական տվյալների պաշտպանություն

Կայքում պատվեր ձևակերպելու և վճարում կատարելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները` անուն, ազգանուն, էլ. փոստ: Ապահով և հարմարավետ ծառայություն մատուցելու համար տրամադրած տեղեկատվությունն օգտագործվում է հետևյալ նպատակներով.

- Ձեզ հետ կապ հաստատելու և պատվերն իրականացնելու համար, - Տեխնիկական բարդությունների դեպքում աջակցելու համար, - Պահանջներն ավելի արդյունավետ բավարարելու համար, - Նորությունների կամ նոր ծառայությունների մասին տեղեկացնելու համար, - Հատուկ առաջարկների մասին տեղեկատվություն ուղարկելու համար:
Kardalu.am-ը ապահովում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում երրորդ կողմին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Կայք այցելելու ընթացքում հավաքագրվող այլ տեղեկատվություն

Kardalu.am կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն, օրինակ, թե երբ եք այցելել մեր կայք, ինչ էջեր եք դիտել, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատակարարողի անունը և այլ նմանատիպ տեղեկություններ:

Հավաքագրվող տեղեկատվությունը անձնական չէ, այն հնարավորություն է տալիս հաշվել այցելուների թիվը, դիտարկել վիճակագրություն էջերի այցելությունների վերաբերյալ: Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել մեր կայքին և հնարավորինս հարմարավետ դարձնել օգտագործողի համար:

Տեղեկանիշների (cookies) ֆայլերի օգտագործում

Kardalu.am կայքը օգտագործում է տեղեկանիշներ (cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում: Դրանց շնորհիվ կայքից օգտվելը դառնում է ավելի արագ և հարմարավետ:

Պատվերի ձևակերպումը

Դուք կարող եք փնտրել Ձեր նախընտրած գիրքը որոնման համակարգով կամ կատեգորիաներում: Գրքի կազմին սեղմելով` կարող եք տեսնել դրան վերաբերող ամբողջական տեղեկությունը: Եթե արդեն գտել եք Ձեր նախընտրած գիրքը, պատվիրելու համար պետք է հավելեք զամբյուղում՝ սեղմելով «Ավելացնել» կոճակը: Կարող եք շարունակել ավելացնել զամբյուղում նոր գրքեր, մշտապես դիտել զամբյուղի պարունակությունը և ընդհանուր գումարը, փոփոխել պատվիրվող գրքի քանակը «+» և «-» նշանների օգնությամբ, ինչպես նաև ջնջել այն զամբյուղից: Ընտրությունն ավարտելուց հետո վերջնական ստուգում եք պատվիրվող գրքերը և հաստատում պատվերը՝ սեղմելով զամբյուղի պատուհանի ներքևում գտնվող «Պատվիրել» կոճակը:

«Պատվիրել» կոճակը սեղմելուց հետո կբացվի Մուտքի էջը, որտեղից պետք է մուտք գործել՝ լրացնելով էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը: Եթե դեռ գրանցված չեք, անհրաժեշտ է նախ Գրանցվել: Մուտք գործելուց հետո կբացվի առաքման էջը, որտեղ պետք է նշել առաքման հասցեն և անհրաժեշտ հեռախոսահամարները: Շարունակելով պատվերի ձևակերպումը` ընտրում եք վճարման եղանակը:

Kardalu.am-ում վճարումը կարելի է իրականացնել երկու եղանակով`առցանց և առձեռն (միայն տպագիր գրքի համար): Ընտրելով առցանց վճարման տարբերակ՝ Դուք հաստատում եք, որ տեղյակ եք և համաձայն երրորդ կողմ հանդիսացող բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների օրենքների հետ, և որ պարտավորվում եք անվերապահորեն հետևել դրանց:

Եթե ընտրվել է առցանց վճարման տարբերակ, ապա Դուք կուղղորդվեք վճարային համակարգ քարտային վավերապայմանների ներմուծման և առցանց վճարումը կատարելու համար: Երբ առցանց վճարումը հաջողված է և Ձեր հաշվից գանձվում է պատվերի ամբողջական արժեքը՝ բաղկացած զամբյուղում տեղադրված բոլոր գրքերի գնից և առաքման ծախսից, ապա պատվերը համարվում է ընդունված: Երբ Ձեր հաշվեհամարին անհրաժեշտ ֆինանսական միջոցներն անբավարար են կամ գրքերի պատվիրված քանակը առկա չէ, ապա գումարը չի գանձվի և պատվերը կճանաչվի անվավեր:

Kardalu.am-ի կողմից պատվերը ընդունելուց հետո էլ. փոստով Գնորդին տրամադրվում է տեղեկատվություն պատվերի մանրամասներով՝ ներառյալ պատվերի համարը, հավաստագրման կոդը, ընդհանուր արժեքը, գնված ապրանքների ցանկը և քանակները, առաքման հասցեն և այլն: